Շարֆ «Արևահույս»
Հիմնական տեղեկություն
Շարֆ «Արևահույս»
Հայկական մանրանկարչության ու ավանդական զարդանախշերի շնչով ստեղծված «Արևահյուս» շարֆը միավորում է նրբագեղությունը, ազգային ինքնությունն ու արվեստը։ Դիզայնում օգտագործված թռչնային և բուսական մոտիվները խորհրդանշում են կյանքը, ազատությունն ու վերածնունդը, իսկ հայկական տառերի ոճավորված ձևերը՝ մշակութային ժառանգության շարունակականությունը։
Խորը կապույտի, ոսկեգույնի և կարմիրի համադրությունը շարֆին տալիս է թագավորական ու տարբերվող տեսք՝ դարձնելով այն ոչ միայն աքսեսուար, այլ արվեստի կրելի գործ։
Լուսանկարները ներկայացնում են հենց այս մոդելը։ Գինը և հասանելիությունը տես էջում ցուցադրված ընթացիկ տվյալներում։






























